11 01 2023

Դուք Լաչինի միջանցքի համար անհանգստացեք, կատակ չանե՛ք էդ թեմայով. Գեղամ Մանուկյանը` Անդրանիկ Քոչարյանին



«Այսօր վաղ առավոտյան իրավապահները, սովորության համաձայն, հերթական քաղաքական հետապնդման շրջանակներում Արարատի մարզի բազմաթիվ դաշնակցականների, «Դիմադրության» շարժման անդամների տներ մտել են խուզարկության»,-այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ոստիկանները հատուկ նշանակության ջոկատներով մտել են կարծես հերթական դիվերսանտներն էին հայտնաբերում։ Վաղ առավոտյան ժամը 7-ին նաև մտել են Արարատի մարզի Դաշնակցության կառույցի ղեկավար նաև ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանի տուն, որտեղ մանկահասակ երեխաներ են եղել, խուզարկություններ են իրականացրել։ Բազմաթիվ մեր ընկերներ բերման են ենթարկված հիմա ոստիկանական բաժանմունքներ»,- ասաց պատգամավորը։

 Գեղեմ Մանուկյանը նշեց, որ ստիպված է մեկնել Արարատի մարզ՝ փորձելու ինչ-որ ձև խոչընդոտել իշխանությունների քաղաքական խայտառակ հետապնդումները։

Երբ Գեղամ մանուկյանն ասաց, որ այս երկրում կարմիր բերետավորները, հարյուրավոր ոստիկաններ հավաքում են Կառավարության դիմաց որպեսզի Նիկոլ Փաշինյանը մի մասնաշենքից մյուս մասնաշենք գնա, փոխանակ զբաղվելով Լաչինի միջանցքի հարցով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձեց ծաղրել՝ ասելով․ «զգույշ կգնաք, ճանապարհները սառած են», որին ի պատասխան` Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ «Անհանգստացեք Լաչինի միջանցքի մասին, որ այս հանձնաժողովում կատակներ չանեք այդ մասին»։

 Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ